Սոցիալական ցանցերի արգելափակման պատճառով սկսված բողոքի ակցիաների արդյունքում Նեպալում տապալել են կառավարությունը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Հաղորդվում է, որ Նեպալի վարչապետ Շարմա Օլի հրաժարական է տվել:
India Today-ի տվյալներով՝ Բհայսեփաթիի նստավայրից նույնիսկ մոտ տասը ուղղաթիռ է թռել Տրիբհուվան օդանավակայան՝ պաշտոնյաներին տարհանելու համար:
Նշենք, որ երկրում մասշտաբային ցույցերի պատճառ է հանդիսացել սեպտեմբերի 7-ին կառավարության որոշումը՝ արգելափակել 26 սոցցանցեր, այդ թվում՝ Facebook-ը, Instagram-ը և YouTube-ը: Այս որոշումը, կոռուպցիայի դեմ կուտակված դժգոհության հետ մեկտեղ, մարդկանց դուրս է բերել փողոց։ Արդեն սեպտեմբերի 8-ին ցույցերը վերաճել են անկարգությունների. զոհվել է առնվազն 19 մարդ: