Al Ikhbariya հեռուստաալիքը հայտնում է, որ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Դամասկոս:
Նովակին ուղեկցում են շինարարության նախարար Իրեկ Ֆայզուլինը, պաշտպանության փոխնախարար Յունուս-Բեկ Եվկուրովը և ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը:
Պատվիրակությանն ընդունել է Սիրիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահեր աշ-Շարաան:
Սիրիական SANA գործակալության տեղեկություններով՝ ռուսական կողմի ներկայացուցիչները բանակցություններ կվարեն սիրիացի մի շարք պաշտոնատար անձանց հետ՝ տնտեսության, անվտանգության, պաշտպանության և քաղաքական փոխգործակցության հարցերի շուրջ: