Միջազգային

Ճանաչելով Հայաստանը՝ Պակիստանը ԵԱՏՄ-ին միանալու հնարավորություն կունենա

Ճանաչելով Հայաստանը՝ Պակիստանը ԵԱՏՄ-ին միանալու հնարավորություն կունենա

Պակիստանը մտադիր է ճանաչել Հայաստանը որպես Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետություն, ինչի դիմաց կստանա ԵԱՏՄ-ին միանալու հնարավորություն. գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Պակիստանն իսկապես ծրագրում է դա անել, և որպես փոխադարձ քայլ՝ ակնկալում է համաձայնություն ստանալ ԵԱՏՄ-ին միանալու հարցում»,- ասել է գործակալության զրուցակիցներից մեկը ՄԱԿ-ում։

Մեկ այլ դիվանագիտական աղբյուր նշել է, որ համապատասխան ընթացակարգերը կարող են տևել մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս։ «Ամեն դեպքում, սա իրատեսական հեռանկար է»,- հավելել է նա։

Զրուցակիցը նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը վերացրել է այս հարցում առկա խոչընդոտները։

Նախօրեին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Պակիստանի միջև կապերի վերականգնումը՝ այն որակելով որպես «քայլ առաջ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական