The Times պարբերականը գրել է, որ Պեկին կատարած ուղևորությունից հետո, որտեղ Պուտինը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերությունների «աննախադեպ մակարդակի» մասին և ցուցադրական աջակցություն ստացել Սի Ծինփինի և Կիմ Չեն Ընի կողմից, սկսել է պատերազմի նոր փուլ։ Ուկրաինայում պատերազմի ընթացքում առաջին անգամ ռուսական կողմը հարվածել է Կիևի կառավարության շենքին։
Վերլուծաբանները սա համարում են հարված «որոշումների կայացման կենտրոնների» վրա, որը վաղուց պահանջում էին «կոշտ գծի» ռուսական կողմնակիցները։
The Times-ը նշում է, որ Պեկինից վերադառնալուց հետո Պուտինի մոտ նկատելիորեն «ավելացել է ինքնավստահությունը», և նրա հռետորաբանությունը վերջապես դադարել է ներառել նույնիսկ բանակցությունների պատրաստակամության տպավորություն։