Միջազգային

Ռուսական կողմը Ուկրաինայի կառավարության շենքին հարվածել է «Իսկանդեր»-ով

Ռուսական կողմը Ուկրաինայի կառավարության շենքին հարվածել է  «Իսկանդեր»-ով

Զելենսկիի աշխատակազմի ղեկավար Երմակը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի կառավարության շենքին հարվածել է «Իսկանդեր»-ով։ Այս մասին Երմակը գրել է տելեգրամի իր էջում։

«Տեղեկացրել եմ ռուսների անընդհատ հարվածների մասին, որոնք անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակվում են մեր քաղաքների, բնակելի շենքերի վրա։ Նրանք սպանում են խաղաղ բնակիչների, երեխաների, ոչնչացնում մեր ենթակառուցվածքները։ Առաջին անգամ թշնամին հարձակվել է Ուկրաինայի կառավարության շենքի վրա՝ հարվածը հասցվել է «Իսկանդեր» հրթիռով»,- գրել է նա։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են, որ կիրակի օրը ռուսական բանակը հարվածել է միայն Կիևի ռազմական և արդյունաբերական թիրախներին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական