Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ վերջին երկու օրերի ընթացքում Իսրայելը Գազայում ոչնչացրել է «50 ահաբեկչական բազա»՝ ընդգծելով, որ սա Գազա քաղաքի գրավման գործողության «միայն նախերգանքն» է։
«Վերջին երկու օրվա ընթացքում Գազայում ոչնչացվել է ահաբեկչական 50 բազա։ Սա նախերգանք է հիմնական լայնածավալ գործողության։ Խոսքս ուղղում եմ Գազայի բնակիչներին. ուշադիր լսե՛ք ինձ, դուք նախազգուշացվել եք, հեռացե՛ք այստեղից»,- ասել է նա։