Միջազգային

Պեսկովը պատմել է, թե ՌԴ նախագահն ինչպես է սիրում անցկացնել ծննդյան օրը

Պեսկովը պատմել է, թե ՌԴ նախագահն ինչպես է սիրում անցկացնել ծննդյան օրը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին՝ իր ծննդյան օրը, սովորաբար ժամանակ է անցկացնում ընտանիքի հետ և հանդիպում է այլ պետությունների ղեկավարների հետ. ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, ինչպես բոլոր մարդիկ, նա իր ծննդյան օրը նշում է մտերիմների և ծանոթների հետ։ Սակայն, ինչպես գիտեք, նրա տոնակատարությունները հաճախ «պաշտոնական» բնույթ են կրում։ Այսինքն՝ նա օգտագործում է այդ օրը՝ գործընկերների, այլ երկրների ղեկավարների հետ շփվելու համար։ Դա բավական հաճախ է տեղի ունենում»,- նշել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 7-ին Պուտինը հաճախ հանդիպում է ԱՊՀ երկրների ղեկավարների հետ, իսկ բազմաթիվ օտարերկրյա առաջնորդներ նրան շնորհավորում են հեռախոսով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական