Միջազգային

Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամը խորանում է

Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամը խորանում է

Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Ֆրանսուա Բայրուն, որը վերջին երեք տարվա ընթացքում երկրի արդեն չորրորդ կառավարության ղեկավարն է, այսօր խորհրդարանում կանգնելու է անվստահության քվեարկության առաջ։

Սա սպառնում է խորացնել Ֆրանսիայի քաղաքական ճգնաժամը այն ժամանակ, երբ Եվրոպան բախվում է լուրջ մարտահրավերների՝ Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայի դեմ, Չինաստանի աճող ազդեցությանը և ԱՄՆ-ի հետ առևտրային լարվածությանը։

Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով քվեարկությունը նշանակված է երկուշաբթի կեսօրին։ Չնայած օգոստոսի 25-ից սկսած բյուջեի նախագծի շուրջ Բայրուի ինտենսիվ բանակցություններին և հրապարակային ելույթներին, շաբաթվա ավարտին պարզ դարձավ, որ նա չի կարողացել ապահովել խորհրդարանական մեծամասնություն։

Ընդդիմադիր ուժերը արդեն հայտարարել են, որ կողմ են քվեարկելու վարչապետի պաշտոնանկությանը։

Եթե Բայրուն պարտվի քվեարկությանը, նախագահ Էմանուել Մակրոնը ստիպված կլինի նոր վարչապետ նշանակել, որը կկարողանա ապահովել բյուջեի ընդունումը խորհրդարանում։

Մակրոնը, սակայն, մինչ այժմ բացառել է խորհրդարանը լուծարելու հնարավորությունը՝ ինչպես նախորդ տարի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական