Միջազգային

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է բանակցություններ սկսել Թրամփի ուլտիմատումից հետո

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է բանակցություններ սկսել Թրամփի ուլտիմատումից հետո

Նախագահ Դոնալդ Թրամփի ուլտիմատումից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ պատրաստ է անմիջապես սկսել բանակցություններ՝ Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու և «բոլոր բանտարկյալների» ազատ արձակման համար:

Կիրակի երեկո ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ ասվում է, որ ավելի վաղ միջնորդների միջոցով ստացվել են «մի քանի գաղափարներ ամերիկյան կողմից՝ հրադադարի հասնելու ուղղությամբ»:

2023 թվականի հոկտեմբերի 7-ին գերեվարված իսրայելցի պատանդներին ազատ արձակելու դիմաց ՀԱՄԱՍ-ը Իսրայելից պահանջում է հստակ հայտարարություն պատերազմի դադարեցման, Գազայի հատվածից զորքերի ամբողջական դուրսբերման և Գազայի հատվածի կառավարման համար անկախ պաղեստինյան կոմիտեի ստեղծման մասին։ 

Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ընդունել է գործարքի վերաբերյալ իր առաջարկած պայմանները, և ՀԱՄԱՍ-ը նույնպես պետք է գնա դրան:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական