Միջազգային

Ղազախստանի ԱԳ նախարարը ձերբակալման լուրերից հետո առաջին անգամ հայտնվել է հանրային միջոցառմանը

Ղազախստանի ԱԳ նախարարը ձերբակալման լուրերից հետո առաջին անգամ հայտնվել է հանրային միջոցառմանը

Ղազախստանի արտգործնախարար Մուրատ Նուրտլեուն առաջին անգամ մեկնաբանել է իր ձերբակալության մասին կեղծ լուրերը: Նա հայտնվել է խորհրդարանի պալատների համատեղ նիստում, որտեղ նախագահ Տոկաևը ուղերձով դիմել է ժողովրդին։

«Դա սուտ է և աբսուրդ։ Մեկնաբանելու բան չկա։ Ես եղել եմ աշխատավայրում, խորհրդակցություններ եմ անցկացրել, խոսել եմ այլ երկրների գործընկերների հետ՝ ամեն ինչ սովորականի պես»,- ընդգծել է Նուրտլեուն։ 

ԱԳ նախարարը հավելել է, որ չի պատրաստվում դատի տալ. «Ղազախստանն իրավական պետություն է, դրանով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ղազախական «Օրդա» լրատվական պորտալը հաղորդել էր արտաքին գործերի նախարարի, գործարարի և անվտանգության որոշ աշխատակիցների ձերբակալության մասին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական