Թուրքիայի ամենամեծ ընդդիմական կուսակցության՝ Ժողովրդահանրապետական կուսակցության կողմնակիցները բողոք ցույցի են դուրս եկել: Ոստիկանությունը շրջափակել է կուսակցության գրասենյակը Ստամբուլի Սարույեր շրջանում:
Չնայած արգելքներին՝ կիրակի օրը ցուցարարները հավաքվել են և փորձել են ճեղքել բարիկադները: Էրդողանի նշանակած նահանգապետը Ստամբուլի մի քանի շրջանում երեք օր ցույցերը արգելել է:
Ամենամեծ ընդդիմադիր կուսակցության աջակիցները քննադատում եմ Էրդողանի կառավարությանը կուսակցության ներսում հեղաշրջում անելու համար. սեպտեմբերի 2-ին դատարանը երկու տարի առաջ կուսակցական համագումարում խախտումների պատճառով հեռացրել է ստամբուլյան ղեկավարությունը և որոշել է ժամանակավոր կառավարիչ նշանակել:
Ավելի վաղ թուրքական իշխանությունները արգելել էին քաղաքի վեց թաղամասերում հանրահավաքները։
Կիրակի առավոտյան CHP առաջնորդ Օզգուր Օզելը կոչ է արել իր կողմնակիցներին դուրս գալ փողոց։
«Մենք կոչ ենք անում ժողովրդավարության կողմնակից քաղաքացիներին գալ մեր Ստամբուլի գրասենյակ՝ պաշտպանելու մեր ընդհանուր իրավունքներն ու արդարությունը», - ասել է Օզելը։