Ռուսաստանը լայնածավալ օդային հարձակում է իրականացրել Ուկրաինայի դեմ՝ կիրառելով ավելի քան 800 անօդաչու թռչող սարք և առաջին անգամ թիրախավորելով Կիևի կառավարական շենքը։ Հարվածների հետևանքով զոհվել է առնվազն երկու քաղաքացի, այդ թվում նաև մեկ նորածին։ Կրակի տակ են հայտնվել մի քանի բնակելի շենքեր, իսկ մայրաքաղաքը շուրջ 11 ժամ գտնվել է օդային տագնապի ռեժիմում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X սոցիալական հարթակում հայտնել է, որ միայն կիրակի օրը երկրում զոհվել է ընդհանուր առմամբ չորս մարդ, վիրավորվել՝ 44-ը։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տեղեկացմամբ՝ Ռուսաստանի զինված ուժերը կիրառել են 810 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև չորս բալիստիկ և ինը թևավոր հրթիռ։ Նշվում է, որ դրանց մեծ մասը խոցվել է հակաօդային պաշտպանության կողմից։