Աֆղանստանի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանին` երկրում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համար։ Այս մասին հաղարդագրություն է տարածել երկրի ԱԳՆ-ն։
«Աֆղանստանի Իսլամական Էմիրության արտաքին գործերի նախարարությունը երախտագիտություն և գնահատանք է հայտնում երկրներին (այդ թվում՝ նաև Հայաստանին) միջազգային կազմակերպություններին և օգնության գործակալություններին, ցավակցությունների, կարեկցանքի և մարդասիրական համերաշխության արտահայտությունների, ինչպես նաև երկրի արևելյան մասում վերջերս տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մարդկային և նյութական կորուստներից հետո ցուցաբերած օգնության համար»,- ասվում է Աֆղանստանի ԱԳՆ-ի X-ի էջում։
