Միջազգային

BRICS-ի առաջնորդների հանդիպմանը կմասնակցեն Պուտինը և Ծինփինը, սակայն Մոդին չի մասնակցի

BRICS-ի առաջնորդների հանդիպմանը կմասնակցեն Պուտինը և Ծինփինը, սակայն Մոդին չի մասնակցի

Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան սեպտեմբերի 8-ին հրավիրել է BRICS-ի առաջնորդների առցանց հանդիպում՝ քննարկելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր մաքսային քաղաքականությունը։ Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, մասնակցելու են Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդները, սակայն Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ներկա չի լինելու․ երկիրը կներկայացնի արտաքին գործերի նախարարը։

Չինաստանը հաստատել է, որ Սի Ծինփինը հանդես կգա «կարևոր ելույթով», իսկ Պուտինի մասնակցությունը նույնպես արդեն հայտարարվել է։

Հանդիպումը կլինի փակ մամուլի համար, և առաջնորդները իրենք կորոշեն՝ հրապարակել իրենց ելույթները, թե ոչ։ Ընդհանուր հայտարարություն նախատեսված չէ։

Bloomberg-ը նշում է, որ Բրազիլիայի նախաձեռնությունը ոչ միայն առևտրային հարցերն են, այլև՝ զարգացող խոշոր պետությունների համախմբումը բազմակողմ համագործակցության սկզբունքի շուրջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական