ՌԴ ԱԴԾ աշխատակիցները Ստավրոպոլի երկրամասում ձերբակալել են Ադրբեջանի քաղաքացու՝ ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու համար. հայտնել է Ռուսաստանի ԱԴԾ-ն։
«Ստավրոպոլի երկրամասում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, որը նախաձեռնողաբար միացել է Ռուսաստանի տարածքում արգելված ուկրաինական ահաբեկչական կազմակերպությանը։ Նրա ղեկավարների հանձնարարությամբ նա մանրամասն հետախուզություն է անցկացրել մի շարք վայրերում, որոնք նախատեսված էին դիվերսիաների և ահաբեկչական գործողությունների իրականացման համար, մասնավորապես, Եսենտուկի և Ստավրոպոլ քաղաքների իրավապահ մարմինների վարչական շենքերում և տրանսպորտային ենթակառուցվածքներում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ ԱԴԾ-ի, նա ձեռք է բերել ինքնաշեն պայթուցիկ սարքերի արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչներ և հարվածային տարրեր, տեղադրելով դրանք թաքստոցում, և հետագայում մտադիր է եղել օգտագործել Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերում ծառայության ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները՝ ահաբեկչական հարձակումների համար մի քանի պայթուցիկ սարքեր հավաքելու համար։