Միջազգային

Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է ծանր հիվանդության մասին

Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է ծանր հիվանդության մասին

Russia Today մեդիահոլդինգի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ բժիշկները նրա մոտ հայտնաբերել են «ծանր ու վտանգավոր» հիվանդություն։ Նա նշել է, որ շուտով կվիրահատվի՝ մատնանշելով ձախ կրծքի հատվածը։

The Moscow Times-ի աղբյուրները պնդում են, որ խոսքը քաղցկեղի մասին է, և Սիմոնյանի առողջական վիճակը շատ լուրջ է։ Մեդիաշուկայում քննարկվում է նրա հնարավոր եհռացումը RT-ի գլխավոր խմբագրի հաստիքից։

45-ամյա Սիմոնյանը երկար տարիներ ղեկավարում է Կրեմլի գլխավոր քարոզչական գործիք համարվող RT-ն, որի բյուջեն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետությունից։ 2025-ին RT-ի ֆինանսավորումը կազմում է ավելի քան 31 միլիարդ ռուբլի։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական