Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ օգոստոսին երկրի բանակը ազատագրել է 58 կմ² տարածք և ոչնչացրել թշնամու ավելի քան 67 հազար օբյեկտ։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության՝ Դոնբասում և Զապորոժիեում պաշտպանությունը ճեղքելու ծրագրերը ձախողվել են: Մի շարք տարածքներում ուկրաինական ուժերը ոչ միայն պահպանել են իրենց դիրքերը, այլև վերադարձրել են տասնյակ քառակուսի կիլոմետրեր:
Նրա խոսքով՝ օգոստոսին Deep Strike - ի հարվածների շնորհիվ խոցվել է 60 թիրախ Ռուսաստանում, հակառակորդի կորուստները կազմել են շուրջ 29 հազար մարդ, իսկ տարեսկզբից՝ մոտ 300 հազար։