Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը այսօր կայցելի Չինաստան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Չինաստանի դեսպան Լու Մեյն։
Մուստաֆաևը կմեկնի Չինաստան՝ մասնակցելու Չինաստանի 25-րդ միջազգային առևտրա-ներդրումային տոնավաճառին, կնախագահի չին-ադրբեջանական երկկողմ ներդրումային համաժողովը և Չինաստանի ու Ադրբեջանի միջև ներդրումային համագործակցության աշխատանքային խմբի առաջին նիստը: