Միջազգային

Եվրոպական մի շարք լիդերներ կժամանեն ԱՄՆ. Թրամփ

Եվրոպական մի շարք լիդերներ կժամանեն ԱՄՆ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ «երկուշաբթի կամ երեքշաբթի» մի շարք եվրոպական առաջնորդներ կժամանեն ԱՄՆ՝ քննարկելու Ուկրաինայում ընթացող պատերազմը։ Բացի այդ, Թրամփը նշել է, որ առաջիկա օրերին մտադիր է զրուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Դե, կտեսնենք։ Այսինքն, մենք շատ հետաքրքիր քննարկումներ ենք վարում»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին, թե ինչն է խաղաղության հաստատման ճանապարհին գլխավոր խոչընդոտը։

«Ինչպես գիտեք, Եվրոպայից որոշ առաջնորդներ երկուշաբթի կամ երեքշաբթի կժամանեն մեր երկիր՝ առանձին-առանձին, և ես կարծում եմ, որ մենք կլուծենք այդ հարցը։ Ես կարծում եմ, որ մենք կլուծենք այն։ Պետք է լուծենք»։

Թրամփը նաև հայտնել է, որ «շատ շուտով, առաջիկա մի քանի օրվա ընթացքում» կխոսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական