Նորաձևության դիզայներ Ջորջիո Արմանին կհուղարկավորվի ընտանեկան դամբարանում՝ իր ծնողների և եղբոր կողքին, Պիաչենցայի մոտակայքում գտնվող Ռիվալտա փոքրիկ գյուղում, հաղորդում է La Repubblica թերթը։
Ռիվալտան մի քանի տասնյակ բնակիչներով փոքրիկ քաղաք է, հայտնի է իր միջնադարյան ամրոցով, որը տեղական տեսարժան վայր է: Դիզայները մանկությունն անցկացրել է այնտեղ: Ինչպես նշվում է, նա ինքն է ընտրել հուղարկավորության վայրը։
Միլանում «Արմանի» ցուցասրահը շարունակում է հրաժեշտ տալ դիզայներին, որը մահացել է սեպտեմբերի 4-ին՝ 92 տարեկան հասակում: Հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ նրա խնդրանքով՝ մասնավոր կարգով, նրա ամենամտերիմ մարդկանցից ոչ ավելի, քան 20-ի մասնակցությամբ: Միլանում և Պիաչենցայում Արմանիի մահից հետո սուգ է հայտարարվել: