Միջազգային

Թուրքիայում տեղի է ունեցել 4.9 մագնիտուդով երկրաշարժ

Թուրքիայում տեղի է ունեցել 4.9 մագնիտուդով երկրաշարժ

Թուրքիայի Բալըքեշիր նահանգում տեղի է ունեցել 4.9 մագնիտուդով երկրաշարժ։

Աղետների կանխարգելման և վերացման վարչության (AFAD) կայքի համաձայն՝ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սինդիրգիում, իսկ օջախը՝ 7.72 կիլոմետր խորության վրա։

Ցնցումներն զգացվել են ոչ միայն Բալըքեշիրում, այլև հարևան նահանգներում, ինչպես նաև Իզմիրում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական