Միջազգային

Ռուսական ԱԹՍ-ների հարվածների արդյունքում Կիևում կան զոհեր․ վնասվել է նաև կառավարական շենքը

Ռուսական ԱԹՍ-ների հարվածների արդյունքում Կիևում կան զոհեր․ վնասվել է նաև կառավարական շենքը

Այս գիշեր ռուսական ԱԹՍ-ները զանգվածային հարձակում են գործել Ուկրաինայի տարբեր քաղաքների վրա, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Նշվում է, որ ԱԹՍ-ների հարվածների արդյունքում Կիևում հրդեհ է բռնկվել կառավարության շենքում։ Ուկրաինայի մայրաքաղաքում ամենաշատը տուժել են Սվյատոշինսկի և Դարնիցկի շրջանները։ Սվյատոշինսկի շրջանում, բնակելի շենքի վրա անօդաչու սարքի հարձակման հետևանքով փլուզվել են 8-ից 4 հարկերը։ Մայրաքաղաքում մահացել է երկու մարդ՝ կին և մեկ տարեկան երեխա, գրում են ուկրաինական զլմ-ները։

Նշվում է, որ ևս 18 մարդ վիրավորվել է։ Վնասվել են բարձրահարկ շենքեր, հրդեհվել են մեքենաները կայանատեղիում և պահեստները։

Օդեսայում վնասվել է Սպորտի պալատը, քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները և բնակելի շենքերը։

Սումիի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով մահացել է մի կին, վիրավորվել է 7 մարդ, այդ թվում՝ 9-ամյա երեխա։

Կրիվոյ Ռոգում վնասվել են տրանսպորտային և քաղաքային ենթակառուցվածքների օբյեկտներ, ձեռնարկություն, կրթական հաստատություն, մոտ 10 բնակարանային շենք, մասնավոր հատվածի տներ, բիզնես-տարածքներ և ավտոտնակներ։ Վիրավորվել է երեք մարդ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական