Միջազգային

Ռուս զբոսաշրջիկներին կարող են բանտարկել Ստամբուլում մզկիթում համբուրվելու համար

Ռուս զբոսաշրջիկներին կարող են բանտարկել Ստամբուլում մզկիթում համբուրվելու համար

Ստամբուլում գտնվող ռուս զբոսաշրջիկները կարող են բանտարկվել մզկիթում համբուրվելու համար, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ 

Ռուսաստանից եկած զույգը որոշել է այցելել Չամլըջա մզկիթ։ Բակում նրանք գրկախառնվել և համբուրվել են, ինչը տեղի բնակիչների շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել։

Ոստիկանությունը ձերբակալել է զբոսաշրջիկներին, այժմ նրանք սպասում են դատավարությանը։ Մեղադրանքը լուրջ է՝ «կրոնական արժեքների» վիրավորում։

Թուրքական օրենսդրության համաձայն՝ սա պատժվում է 6 ամսից մինչև մեկ տարի ազատազրկմամբ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական