Միջազգային

Պուտինը պատրաստ է Մոսկվայում ապահովել Զելենսկու անվտանգությունը

Պուտինը պատրաստ է Մոսկվայում ապահովել Զելենսկու անվտանգությունը

Ռուսաստանը պատրաստ է երաշխավորել Վլադիմիր Զելենսկու և Կիևի ներկայացուցիչների անվտանգությունը, եթե նրանք որոշեն գալ Մոսկվայում կայանալիք հանդիպմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք պատրաստ ենք ամենաբարձր մակարդակի հանդիպումների։ Ուկրաինական կողմը ցանկանում է այս հանդիպումը։ Ես ասացի, որ պատրաստ եմ, խնդրեմ, եկեք, մենք անպայման կապահովենք աշխատանքի և անվտանգության պայմաններ՝ 100% երաշխիք», - ասել է նա

Ըստ նրա՝ Զելենսկու հետ շփումներում շատ բանի հասնել հնարավոր չի լինի, բայց ինքը պատրաստ է նման շփումների։

«Ես արդեն բազմիցս ասել եմ, որ պատրաստ եմ այս շփումներին։ Բայց ես մեծ իմաստ չեմ տեսնում», - ըդնգծել է Պուտինը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական