Եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագիր կնքվի, ԱՄՆ-ն կգլխավորի Ուկրաինայի տարածքում մեծ բուֆերային գոտու վերահսկողությունը․ հայտնում NBC News-ը:
Բուֆերային գոտին լինելու է մեծ ապառազմականացված գոտի Ուկրաինայի ներսում, որը կբաժանի ռուսական և ուկրաինական տարածքները: ԱՄՆ-ն կվերահսկի գոտին՝ օգտագործելով դրոններ, արբանյակներ և այլ տեխնիկական միջոցներ: Գոտին ապահովելու են ոչ ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինուժը, օրինակ, Սաուդյան Արաբիան կամ Բանգլադեշը: ԱՄՆ-ի զինծառայողներ չեն տեղակայվելու Ուկրաինայում:
Պուտինի համար ՆԱՏՕ-ի ներգրավվածությունը կարմիր գիծ է: Այդ պատճառով պլանավորողները օգտագործելու են ոչ ՆԱՏՕ-ական ուժեր և երկկողմ համաձայնագրեր՝ առանց ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի:
Պլանը մշակվել է Թրամփի և Պուտինի՝ օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացած հանդիպումից հետո: Սակայն ցանկացած պլան նախնական է, քանի դեռ Պուտինը, Զելենսկին և Թրամփը չեն համաձայնվել: Հինգշաբթի օրը Ֆրանսիան և Բրիտանիան գլխավորեցին դաշնակիցների հանդիպումը՝ պլանը պաշտոնական դարձնելու համար:
Բուֆերային գոտուց բացի, Թուրքիան կապահովի Սև ծովում ապրանքների անարգել հոսքը: ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ քննարկում է 100 միլիարդ դոլարի զենքային համաձայնագիր: