Հունգարիայի կառավարության խոսնակ Զոլտան Կովաչն իր X-ի էջում մի քանի հրապարակում է արել երկրի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի հայտարարություններից, որ նա արել է հունգարա-ադրբեջանական 11-րդ միջկառավարական տնտեսական կոմիտեի նիստից հետո։
Հունգարիայի ԱԳ նախարարը, խոսելով տարածաշրջանային անվտանգության մասին, ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր խաղաղության համաձայնագիրը կարող է փոխակերպող գործոն դառնալ Արևելքի և Արևմուտքի միջև տարանցման համար:
«Այս միջանցքը ողջ տարածաշրջանում հսկայական ներուժ է ստեղծում տրանսպորտի և առևտրի համար։ Իր մասնաբաժինը մեծացնելու նպատակով Հունգարիան ներդրումներ է կատարում երկաթուղու և ավտոմայրուղիների ոլորտում»,- հայտարարել է Սիյարտոն։