Միջազգային

Հնդկաստանից արձագանքել են Բաքվի կեղծ մեղադրանքներին

Հնդկաստանից արձագանքել են Բաքվի կեղծ մեղադրանքներին

Հնդկաստանը հերքել է Ադրբեջանի մեղադրանքները Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) երկրի անդամակցությունը արգելափակելու վերաբերյալ՝ պարզաբանելով, որ անդամ պետությունները չեն կարողացել համապատասխան որոշում կայացնել ժամանակի սղության պատճառով:

Հնդկաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հայտ էին ներկայացրել ՇՀԿ-ին անդամակցելու համար, սակայն ժամանակի սղության պատճառով անդամ պետությունները չեն կարողացել Տյանցզինում որոշում կայացնել այդ հարցի վերաբերյալ. «Հարցը շարունակում է քննարկվել խմբի կողմից», - ասել է մամուլի խոսնակ Ռանդհիր Ջայսվալը։ 

Հիշեցնենք, որ Ադրբեջանը Հնդկաստանին մեղադրում է Ռուսաստանի օգնությամբ ՇՀԿ-ին անդամակցելու իր հայտն արգելափակելու մեջ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական