Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նախաձեռնում է կառույցի լայնածավալ վերակազմավորում՝ նպատակ ունենալով ավելի արդյունավետ դարձնել ԵՄ գործադիր մարմնի աշխատանքը։ Politico-ի հրապարակմամբ՝ մինչև 2026-ի սկիզբ կներկայացվի բարեփոխումների ծրագիր, որի շրջանակում նախատեսվում է վերանայել վարչական գործընթացները, կրճատել բարդությունները և խթանել համատեղ աշխատանքը։
Այս պահին Եվրահանձնաժողովում աշխատում է շուրջ 32 հազար մարդ, և դիտարկվում է տարբերակ՝ միավորել որոշ դեպարտամենտներ։ Արդյունքները կհրապարակվեն մինչև 2026-ի վերջ։
Միաժամանակ, ԵՄ նոր բյուջեի նախագծով առաջարկվում է զգալիորեն ավելացնել ծախսերը՝ 1,21 տրլն-ից մինչև 1,81 տրլն եվրո 2028-2034թթ․ համար։ Մեծ կտրվածք նախատեսվում է գյուղատնտեսական սուբսիդիաների հաշվին, իսկ հիմնական ներդրումները կուղղվեն նորարարություններին, «կանաչ» և թվային տեխնոլոգիաներին, ինչպես նաև Ուկրաինայի վերականգնմանը, որին նախատեսվում է հատկացնել 100 մլրդ եվրո։