Միջազգային

«Սիբիրի ուժ–2» գազատարով գազի գները լինելու են շուկայական. Պուտին

«Սիբիրի ուժ–2» գազատարով գազի գները լինելու են շուկայական. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Սիբիրի ուժ–2» գազատարով գազի գները լինելու են շուկայական․ «Դրանք հաշվարկվում են նույն բանաձևով, ինչ Եվրոպա մատակարարումների դեպքում»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ «Գազպրոմ»-ի և Չինաստանի ազգային նավթագազային կորպորացիայի (CNPC) միջև ստորագրվել է իրավական ուժ ունեցող հուշագիր «Սիբիրի ուժ–2» գազատարի և Մոնղոլիայի տարածքով անցնող «Սոյուզ Վոստոկ» տրանզիտային գազատարի կառուցման վերաբերյալ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական