Միջազգային

Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 2200-ի

Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 2200-ի

Աֆղանստանում վերջին տարիների ամենահզոր երկրաշարժերից մեկի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 2200 մարդ։ Եւս մեկ ցնցում՝ 6.2 մագնիտուդով, տեղի է ունեցել երեկ. սա տարածաշրջանում կիրակի օրվանից ի վեր երրորդն է։

Զոհերի ճնշող մեծամասնությունը գրանցվել է Կունար լեռնային նահանգում։ Ըստ «Թալիբան» կառավարության տվյալների՝ այնտեղ զոհվել է 2205 մարդ, իսկ առնվազն 3640-ը վիրավորվել են։

Եվս 12 մարդ զոհվել է, իսկ հարյուրավոր մարդիկ վիրավորվել են հարևան Նանգարհար և Լագման նահանգներում։

Հինգշաբթի օրը փրկարարական աշխատանքների ընթացքում փլուզված տների մեջ հայտնաբերվել են հարյուրավոր մարմիններ։ Կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ փրկարարները և կամավորները շարունակում են աշխատել փլատակները մաքրելու ուղղությամբ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական