Ուզբեկստանը պահանջել է գտնել և պատժել այն ռուսաստանցուն, որը ուզբեկ տաքսու վարորդին անվանել է «ռուսների ստրուկ»։
Երկրի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական նոտա է ուղարկել Ռուսաստանի ԱԳՆ՝ Ուզբեկստանում մեծ իրարանցում առաջացրած սկանդալային տեսանյութից հետո։
Կադրերում երևում է, թե ինչպես է ռուսասատանի քաղաքացին կոպտորեն վիրավորում տաքսու վարորդին. «Դուք ստրուկ եք, ռուսների ստրուկը։ Դուք եկել եք աշխատանքի»։
Տաքսու վարորդը, պահպանելով հանգստությունը, խնդրում է տղամարդուն դադարեցնել վիրավորանքները, ապա նստում է մեքենան և հեռանում։
Արտգործնախարարության մամուլի քարտուղար Ախրոր Բուրխանովը հիշեցրել է, որ որտեղ էլ լինեն Ուզբեկստանի քաղաքացիները, նրանք գտնվում են իրենց պետության պաշտպանության տակ։