Միջազգային

Ռուսաստանը զգուշավոր լավատեսությամբ է նայում նախաստորագրված համաձայնագրին. Օվերչուկ

Ռուսաստանը զգուշավոր լավատեսությամբ է նայում նախաստորագրված համաձայնագրին. Օվերչուկ

Ռուսաստանը զգուշավոր լավատեսությամբ է նայում Ադրբեջանի և Հայաստանի միջև նախաստորագրված համաձայնագրին. դա ներդրում է տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում. հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում։

«Մենք զգուշավոր լավատեսությամբ ենք նայում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրին։ Սա ևս կարևոր ներդրում է մեր մեծ եվրասիական տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում», - ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական