«Ռոսնեֆտը» տարեկան 2.5 միլիոն տոննա նավթի լրացուցիչ մատակարարման մասին համաձայնագիր է ստորագրել Չինաստանի հետ, հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը։
«Մենք «Ռոսնեֆտի» և չինական գործընկերների հետ ստորագրել ենք համաձայնագիր՝ Ղազախստանի տարածքով 2.5 միլիոն տոննա նավթի լրացուցիչ մատակարարման վերաբերյալ», - ասել է նա՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Չինաստան կատարած այցի արդյունքները։
ՌԴ կառավարությունը մայիսի սկզբին հրապարակել է որոշում, համաձայն որի Չինաստանի արևմտյան հատվածում գտնվող նավթավերամշակման գործարանների մատակարարման համար նավթի մատակարարումների առավելագույն ծավալը կարող է ավելանալ 10 միլիոն տոննայից մինչև 12.5 միլիոն տոննա։ Մատակարարումների ժամկետը երկարաձգվել է առավելագույնը մինչև 2034 թվականը։