Լիսաբոնում Գլորիա ֆունիկուլյորի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով 17-ի, ևս 21-ը վիրավորվել է: Վիրավորներից երկուսը մահացել են գիշերը:
Չորեքշաբթի երեկոյան 1885 թվականից գործող երկաթուղու վագոնը գծերից դուրս է եկել և բախվել շենքին:
Հրշեջ-փրկարարները հայտնել են մալուխի կտրվելու մասին: Իշխանությունները վթարի պատճառը դեռ ուսումնասիրում են:
Կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել: Քաղաքի բոլոր տրամվայները կասեցվել են ստուգումների համար:
Նշենք, որ 2018-ին նույն գծում ևս մի վթար էր եղել, սակայն՝ առանց զոհերի:
