Միջազգային

Ուկրաինայի համար հետպատերազմյան անվտանգության երաշխիքները պատրաստ են. Մակրոն

Ուկրաինայի համար հետպատերազմյան անվտանգության երաշխիքները պատրաստ են. Մակրոն

Եվրոպական երկրները, որոնք մտնում են կամավորների կոալիցիայի մեջ, Ուկրաինայի համար հետպատերազմյան անվտանգության երաշխիքներ են պատրաստել և պատրաստ կլինեն դրանք տրամադրել այն բանից հետո, երբ Կիևն ու Մոսկվան խաղաղության համաձայնագիր ստորագրեն: Հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Փարիզում ընդունելով իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն։ 

«Այն երկրների ներդրումները, որոնք պատրաստվել, փաստաթղթավորվել և հաստատվել են այսօր կեսօրին՝ պաշտպանության նախարարների մակարդակով խստագույն գաղտնիության պայմաններում, թույլ են տալիս մեզ հայտարարել, որ այդ աշխատանքն ավարտված է և այժմ հավանության կարժանանա քաղաքականապես», - հայտարարել Է Ֆրանսիայի նախագահը: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական