Միջազգային

Ռուսաստանը ողջունում է ԵԱՀԿ ՄԽ լուծարման որոշումը. Զախարովա

Ռուսաստանը ողջունում է ԵԱՀԿ ՄԽ լուծարման որոշումը. Զախարովա

Ռուսաստանը համարում է, որ ԵԱՀԿ կողմից Մինսկի խմբի լուծարման մասին որոշումը հիմնավոր է. հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Դիվանագետը հիշեցրել է, որ Ռուսաստանը, ԵԱՀԿ-ի մյուս անդամների հետ միասին, կոնսենսուսի սկզբունքով մասնակցել է այդ որոշման ընդունմանը։ «Մենք այս քայլը համարում ենք հիմնավոր և արդարացված՝ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցած արմատական փոփոխությունները», - նշել է Զախարովան։

«Մինսկի խմբի գործունեության դադարեցման նախաձեռնությունը պատկանում է Հայաստանին և Ադրբեջանին։ Այդ երկրների արտաքին գործերի նախարարները օգոստոսի 11-ին համապատասխան առաջարկով դիմել են ԵԱՀԿ-ին՝ հաստատելով, որ Բաքուն և Երևանը այլևս կարիք չունեն Մինսկի գործընթացի գործիքակազմի», - հավելել է նա։ Զախարովան ընդգծել է, որ Մինսկի խմբի գործունեության ողջ ընթացքում Ռուսաստանը, որպես համանախագահ, առավելագույն ջանքեր է գործադրել՝ խնդիրները լուծելու և Ադրբեջանի ու Հայաստանի բարեկամ ժողովուրդների հաշտեցմանն ուղղված ջանքերում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական