Միջազգային

Ռուսաստանի 13 քաղաքացու ազատ արձակումը կարող է կարևոր քայլ լինել. Զախարովան՝ Բաքվին

Ռուսաստանի 13 քաղաքացու ազատ արձակումը կարող է կարևոր քայլ լինել. Զախարովան՝ Բաքվին

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող Ռուսաստանի 13 քաղաքացիների ազատ արձակումը կարող է կարևոր քայլ լինել Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Ռուսաստանի քաղաքացիների ազատ արձակումը կարևոր քայլ է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհին։ Թեման մանրամասն քննարկվել է օգոստոսի 22-ին Աստրախանում կայացած տնտեսական համագործակցության հարցերով ռուս - ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստերի ընթացքում։ Ադրբեջանական պատվիրակությանը մանրամասն ներկայացվել է մեր երկրի դիրքորոշումը»,-ընդգծել Է դիվանագետը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ արդեն կազմակերպվել է ՌԴ քաղաքացիների երեք այց Բաքվի մեկուսարանում հյուպատոսական աշխատակիցների կողմից, որոնք տեղի են ունեցել հուլիսի 3-ին, 14-ին և 23-ին:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական