Միջազգային

Քննարկումները կենտրոնացած էին խաղաղության գործընթացի վրա. Գրոնո

Քննարկումները կենտրոնացած էին խաղաղության գործընթացի վրա. Գրոնո

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուիցչ Մագդալենա Գրոնոն շնորհակալություն է հայտնել Երևանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումների ընթացքում մտքերի կարևոր և բովանդակալից փոխանակման համար։ Այս մասին ԵՄ պատոնյան գրառում է կատարել է X-ի իր էջում։

«Քննարկումները կենտրոնացած էին խաղաղության գործընթացի վրա՝ կենտրոնանալով փոխգործակցության հարցերի, հնարավոր ապագա միջսահմանային համագործակցության և տարածաշրջանի ապաշրջափակման վրա՝ ի շահ խաղաղության, ինչպես նաև Վաշինգտոնի պատմական համաձայնագրերի հաշտեցման ջանքերի վրա»,- գրել է Գրոնոն։

Բացի պաշտոնական հանդիպումներից, ԵՄ ներկայացուցիչը այցելել է նաև Տավուշի մարզ, որտեղ ծանոթացել է անվտանգության և հումանիտար խնդիրներին։

«ԵՄ-ն որպես մոտ գործընկեր շարունակելու է աջակցել Հայաստանին և տարածաշրջանին՝ ուղղված խաղաղության հաստատմանը և կոնկրետ քայլերի իրականացմանը», – նշել է Գրոնան իր գրառման մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական