Միջազգային

Ղազախստանը հերքում է ԱԳ նախարարի ձերբակալության լուրը

Ղազախստանը հերքում է ԱԳ նախարարի ձերբակալության լուրը

Ղազախստանի Հանրապետության Նախագահին առընթեր Կենտրոնական հաղորդակցությունների ծառայության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է ԱԳ նախարար Մուրատ Նուրթլեուի ձերբակալության մասին լուրը։ Ըստ նրանց՝ այն չի համապատասխանում իրականությանը։

Կենտրոնը ընդգծել է, որ գիտակցաբար կեղծ տեղեկությունների տարածումը վնաս է հասցնում հանրային վստահությանը և խեղաթյուրում է ընթացիկ իրադարձությունների ընկալումը։

Այդ լուրը հերքել է նաև Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը. «Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ձերբակալության մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։ Մենք այն դիտարկում ենք որպես լրագրողական էթիկայի և մեր երկրի գործող օրենսդրության խախտում»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ ղազախական Orda.kz-ի՝ ձերբակալվել են Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրթլեուն, գործարար Գաջի Գաջիևը և մի քանի այլ պաշտոնյաներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական