ՌԴ-ի և Ադրբեջանի տնտեսական հարաբերությունները շատ լավ են զարգանում, կողմերը շփվել են նաև Չինաստանում կայացած ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում. հայտարարել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Տնտեսական ոլորտում հարաբերությունները շատ լավ են զարգանում։ Մենք պահպանում ենք անընդհատ շփումները. այդ թվում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում ակտիվորեն շփվել ենք գործընկերների հետ։ Դրա համար էլ այստեղ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները տնտեսական առումով նորմալ են զարգանում, ինչպես պլանավորել էինք», - ասել նա՝ Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում լրագրողների հետ հանդիպմանը։