Միջազգային

Աշխարհի ամենամեծ այսբերգը արագորեն քայքայվում է

Աշխարհի ամենամեծ այսբերգը արագորեն քայքայվում է

Աշխարհի ամենամեծ սառցաբեկորը՝ A23a-ն, որն իր տարածքով (3672 քմ․) համեմատելի է ԱՄՆ Ռոդ-Աայլենդ նահանգի հետ, սկսել է մասնատվել։ Ըստ մասնագետների՝ այսբերգն արդեն կրճատվել է մինչև 1700 քմ․ և առաջիկա շաբաթներին կարող է ամբողջությամբ փշրվել փոքր կտորների։

A23a-ն առանձնացել էր Ֆիլխներ-Ռոննեի սառցադաշտից դեռևս 1986-ին և ավելի քան 30 տարի մնացել է սառցե հատակին գամված։ Վերջին տարիներին այն սահում էր դեպի Հարավային Ջորջիա կղզի, կրկնելով նախորդ հսկա սառցաբեկորների՝ A68-ի և A76-ի ճակատագիրը։

Այս պահին «ամենամեծ սառցաբեկորի» տիտղոսը անցել է D15a-ին, որի մակերեսը շուրջ 3000 քմ․ է։ Գիտնականները զգուշացնում են, որ գլոբալ տաքացումը և օվկիանոսային հոսանքների փոփոխությունները արագացնում են նման գործընթացները, ինչը մեծացնում է ծովերի մակարդակի բարձրացման վտանգը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական