Reuters-ի փոխանցմամբ, Չինաստանում անցկացված ռազմական շքերթի ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը և Հարավային Կորեայի խորհրդարանի խոսնակ Վու Վոն-շիկը միմյանց ձեռք են սեղմել: Սա տեղի է ունեցել Պեկինի Տիանմենի հրապարակում կազմակերպված շքերթի ընթացքում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հարավային Կորեայի պառլամենտը։
Հարավային Կորեայի խորհրդարանի ղեկավարը կարևորել է երկխոսության նոր սկզբի կարևորությունը Կորեական թերակղզում խաղաղություն հաստատելու նպատակով։ Դիտորդների փոխանցմամբ՝ նա ասել, որ, եթե հնարավորություն լինի, պատրաստ է շփվել և քննարկել այս հարցերը։