Միջազգային

ՌԴ-ն պատրաստ է բարձրացնել Ուկրաինայի հետ բանակցային խմբի մակարդակը. Պուտին

ՌԴ-ն պատրաստ է բարձրացնել Ուկրաինայի հետ բանակցային խմբի մակարդակը. Պուտին

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցային խմբի մակարդակը բարձրացնել իսկապես բարձր մակարդակի: Այս մասին Չինաստանում եզրափակիչ մամուլի ասուլիսում հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

«Ես գոհ եմ Մեդինսկու աշխատանքից։ Եթե անհրաժեշտություն լինի ինչ-որ բան անել մակարդակը բարձրացնելու համար, մենք պատրաստ ենք դրան, բայց ես չէի ցանկանա կոնկրետացնել և ազգանուններ տալ։ Բայց մենք պատրաստ ենք բարձրացնել իսկապես բարձր քաղաքական մակարդակի»,- ասել է նա։ 

Նա նաև հայտարարել է, որ յուրաքանչյուր երկիր, այդ թվում՝ Ուկրաինան, իրավունք ունի ընտրել անվտանգության ապահովման իր համակարգը, բայց ոչ Ռուսաստանի հաշվին.

«Ես համաձայն եմ նրանց հետ, ովքեր կարծում են, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքնուրույն ընտրել իր անվտանգության ապահովման համակարգը։ Դա վերաբերում է բոլոր երկրներին, այդ թվում՝ Ուկրաինային։ Բայց դա նաև նշանակում է, որ մի երկրի անվտանգությունը չի կարող ապահովվել մեկ այլ երկրի, տվյալ դեպքում՝ ՌԴ- ի անվտանգության հաշվին», - ընդգծել է նա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական