Միջազգային

Թրամփը Համասին ուղերձ է փոխանցել

Թրամփը Համասին ուղերձ է փոխանցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Համասին կոչ է արել վերադարձնել բոլոր գերիներին։ Այս մասին նա գրել է սոցցանցում։ 

«Ասեք Համասին, որ անհապաղ վերադարձնի բոլոր 20 պատանդներին (ոչ 2-ին, 5-ին, կամ 7-ին), և ամեն ինչ արագ կփոխվի։ Սա կավարտվի»,- գրել է նա։

Մարտին Իսրայելի բանակը վերսկսել էր ռազմական գործողությունները Գազայում՝ իրականացնելով զանգվածային հարվածներ և խախտելով հունվարյան հրադադարը։

Այնուհետև, հրադադարի ընթացքում, կողմերին հաջողվել էր անցկացնել գերիների փոխանակման մի քանի փուլ, սակայն նոր սրացումը թույլ չէր տվել բոլորին վերադարձնել։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական