Միջազգային

Պուտինն ու Սին շքերթի ժամանակ խոսել են անմահության մասին

Պուտինն ու Սին շքերթի ժամանակ խոսել են անմահության մասին

Bloomberg-ի փոխանցմամբ, Պեկինում անցկացված ռազմական շքերթի ժամանակ հետաքրքիր միջադեպ է գրանցվել․ չանջատված միկրոֆոնը արձանագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի մասնավոր զրույցը։

Երկու առաջնորդներն անդրադարձել են մարդու կյանքի տևողության և կենսատեխնոլոգիաների զարգացման թեմային։ Ըստ հրապարակված ձայնագրության՝ Սին նկատել է, որ ժամանակակից աշխարհում մարդիկ շատ ավելի երկար են ապրում, քան նախկինում, իսկ ապագայում հնարավոր է հասնել մինչև 150 տարվա կյանքին։ Պուտինը, իր հերթին, ընդգծել է կենսատեխնոլոգիաների դերը՝ ասելով, որ դրանց միջոցով հնարավոր կլինի անընդհատ փոխարինել մարդու օրգանները՝ տեսականորեն նույնիսկ հասնելով անմահության գաղափարին։

Նշենք, որ երկու առաջնորդներն էլ այժմ 72 տարեկան են, և նրանցից ոչ մեկը չի նշել իր հնարավոր իրավահաջորդին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական