Միջազգային

Չինաստանը վերջապես համաձայնվել է ռուսական նոր գազատարի կառուցմանը

Չինաստանը վերջապես համաձայնվել է ռուսական նոր գազատարի կառուցմանը

Չինաստանը վերջապես տվել է համաձայնությունը Ռուսաստանից «Սիբիրի ուժ 2» նոր գազատարի կառուցմանը։ Նախագիծը նախատեսված է ամրապնդելու Կրեմլի շրջադարձը դեպի արևելք՝ որպես պատասխան Ուկրաինա ներխուժման հետևանքով արևմտյան պատժամիջոցներին և միաժամանակ՝ երկարաժամկետ հեռանկարում մասնակիորեն փոխհատուցելու Եվրոպայի հետ գազային դիմակայության ընթացքում կրած կորուստները։

Այս անսպասելի առաջընթացը գրանցվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Չինաստան կատարած այցի ժամանակ։ Այցի ընթացքում նա ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ արդեն երրորդ օրն է նշում երկու միջուկային տերությունների համատեղ դիրքորոշման «հաջողությունները»՝ ԱՄՆ-ի՝ աշխարհի խոշորագույն տնտեսական, ռազմական և էներգետիկ տերության դեմ։

Մինչ պաշտոնական հայտարարությունը քիչ էին հավատում, որ «Սիբիրի ուժ 2»-ի նախագիծը հնարավոր կլիներ շարժել «մեռյալ կետից»։ Պատճառն այն էր, որ Չինաստանին այս պահին գազի լրացուցիչ ծավալներ անհրաժեշտ չեն, իսկ գների շուրջ բանակցություններում առավելությունը նրա կողմն է։ Սակայն երեքշաբթի օրը «Գազպրոմը» ոչ միայն ստորագրեց նոր գազատարի մասին հուշագիր՝ նախատեսելով տարեկան 50 միլիարդ խորանարդ մետր մատակարարում, այլև պայմանավորվեց գործող «Սիբիրի ուժ 1» և Սախալինից նախատեսվող երթուղով գազի մատակարարումները տարեկան ևս 8 միլիարդ խորանարդ մետրով ավելացնելու մասին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական