Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները ողջունել են միմյանց, սակայն բովանդակային զրույց նրանց միջև չի եղել. լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ալիևի հետ նրանք ողջունել են միմյանց, ձեռք սեղմել, սակայն որևէ բովանդակային շփում տեղի չի ունեցել», - ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Չինաստանում ՌԴ նախագահը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում չի եղել։ Նրանք միայն ընդհանուր միջոցառման ժամանակ ողջունել են միմյանց։