Բազմաթիվ արտասահմանյան պատվիրակություններ Չինաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ նվերներ են հանձնել. հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ ռուսական կողմը նույնպես արարողակարգային եղանակներով նվերներ է փոխանցում արտասահմանյան առաջնորդներին։
«ՌԻԱ Նովոստիի» թղթակիցն ավելի վաղ հայտնել էր, որ Կոնգոյի պատվիրակությունը Պուտինի հետ բանակցությունների համար բերել է նվեր, «հավանաբար՝ նկար»։ Պեսկովը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ են նվիրել Կոնգոյի ներկայացուցիչները։
«Շատ պատվիրակություններ նվերներ են բերում»,- ասել է նա։