Միջազգային

Գերմանիայում ՏԻՄ ընտրություններից առաջ մի քանի թեկնածու է մահացել

Գերմանիայում ՏԻՄ ընտրություններից առաջ մի քանի թեկնածու է մահացել

Գերմանիայի ամենախոշոր արևմտյան դաշնային երկրամասում՝ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում, տեղական ընտրություններից ընդամենը երկու շաբաթ առաջ մահացել է ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱդԳ) կուսակցության վեց թեկնածու։

Երկրամասի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ նախընտրական շրջանում մահացել են նաև այլ կուսակցությունների մի քանի ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Կանաչների» և սոցիալ-դեմոկրատների թեկնածուներ։

Ոստիկանության հայտարարությամբ՝ կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել։ Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակի պատճառով անհրաժեշտ է վերատպել ընտրական քվեաթերթիկները և փոստային քվեարկությամբ արդեն օգտված որոշ ընտրողների համար կազմակերպել նոր քվեարկություն։

Ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 14-ին։ 18 միլիոն բնակչություն ունեցող երկրամասում առաջադրված է շուրջ 20 հազար թեկնածու։

Քաղաքական գործիչների շրջանում գրանցված մահերի անսովոր թվաքանակը լայն քննարկումների պատճառ է դարձել սոցիալական ցանցերում՝ շատերի համար առաջացնելով կասկածներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական