Միջազգային

Ոչ ոք դավեր չի նյութել ԱՄՆ-ի դեմ. Ուշակով

Ոչ ոք դավեր չի նյութել ԱՄՆ-ի դեմ. Ուշակով

Կրեմլից արձագանքել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որ Սի Ծինփինը, Վլադիմիր Պուտինը և Կիմ Չեն Ընը ԱՄՆ-ի դեմ դավեր են նյութում։

«Ոչ ոք դավեր չի նյութել, ավելին՝ անգամ ոչ մեկի մտքով նման բան չի անցել. 3 առաջնորդներից ոչ մեկի»,- այս մասին հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։

Նա հույս է հայտնել, որ նախագահ Թրամփի այս գրառումը հեգնանք չի պարունակում։

«Բոլորը հասկանում են, թե ինչպիսի դեր ունեն ԱՄՆ-ն, նախագահ Թրամփի գործող վարչակազմը և անձամբ նախագահը»,- ընդգծել է Ուշակովը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական